Իտալիայում կրկին բողոքում են ադրբեջանական գազամուղի դեմ![]() 23 հուլիսի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Իտալական Լեչե գավառում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ադրբեջանական գազամուղի շինարարության դեմ: Ակցիայից հետո իտալական Մելադունիո քաղաքի քաղաքապետ Մարկո Փոթթին հայտարարել է, որ վստահ է, որ TAP գազատարի շինարարությունը, որով ադրբեջանական գազն առաքվելու է Եվրոպա, կասեցվելու է: Նա ասել է, որ իրեն դրանում հավաստիացրել են իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող «5 աստղ» կուսակցության ներկայացուցիչները: Նա ասել է, թե կուսակցությունն ուշադիր հետևում է զարգացումներին և շատ մտահոգված է, որ գազատարի շինարարությունը կարող է վնասել շրջակա միջավայրին: Փոթթին համարում է, որ TAP գազատարի շինարարության հարցը դեռ վերջնական լուծված չէ՝ բնապահպանական խնդիրների և դատական հայցերի պատճառով, իսկ «5 աստղ» կուսակցության ներկայացուցիչները ևս խոսում են շինարարության հնարավոր կասեցման մասին, գրում է Haqqin.az-ը: Մելադունիոյի քաղաքապետը նաև նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան չի պատասխանել հարավային գավառների քաղաքների ղեկավարների հավաքական նամակին: Սակայն, Ադրբեջան այցի ժամանակ Մատարելան հայտարարել է, որ գազամուղի շինարարությունն ավարտին կհասցվի և շահագործման կհանձնվի: 2017-ի մարտի կեսերից Իտալիայի հարավային շրջանում բողոքի ցույցեր էին կազմակերպվում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: No TAP կոմիտեն, որը գլխավորում է իտալական խորհրդարանում քվեների 22 տոկոսով ներկայացված «Հինգ աստղ» շարժման ղեկավար, դերասան և բլոգեր Բեպպե Գրիլոն, բողոքի ցույցեր էր անցկացնում ծառերի տեղափոխման դեմ: Մարտի 29-ին բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև: Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել էր Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան: Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, սակայն ապրիլի 8-ին որոշվեց, որ շինարարությունը շարունակվելու է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |