Ռուսական ռազմակայանում տակտիկական զորավարժություններ են![]() 23 հուլիսի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում լայնածավալ տակտիկական զորավարժություններ են մեկնարկել: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա: Ներգրավված են հակաօդային պաշտպանության ուժեր, կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա, գրում է ՏԱՍՍ-ը: Ռազմակայանի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Մարտավարական զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը: «Ավտոմոբիլային և զրահատանկային շարասյուների առաջխաղացման ընթացքում զինծառայողները կատարում են պայմանական հակառակորդի հարվածներից հակաօդային պաշտպանության առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |