Վերջ կոմունիզմին. Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել նոր սահմանադրությանը![]() 23 հուլիսի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Կուբայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել երկրի նոր սահմանադրության նախագծին, որը ճանապարհ է բացում դեպի շուկայական տնտեսություն և ընդլայնում է քաղաքացիների իրավունքները: Պետության ղեկավար Միգել Դիաս-Կանելը քվեարկության ավարտից հետո հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումը «էլ ավելի կնպաստի կուբացիների համախմբվածությանը հեղափոխության շուրջ», գրում է Deutsche Welle-ն: Կուբայի նոր սահմանադրությունը, որը 224 հոդված ունի, արդեն կոմունիստական հասարակություն կառուցելու նպատակ չի դնում: Այն ամրապնդում է միակուսակցական համակարգի դիրքերը երկրում ապագայի համար: Նախատեսվում է ազատականացնել տնտեսական ոլորտը, մասնավորապես, ճանաչել մասնավոր սեփականության իրավունքը և օրինականացնել միասեռականների ամուսնությունները: Իշխանությունը կկիսվի նախագահի և վարչապետի միջև, այդ նպատակով վարչապետի պաշտոն կստեղծվի: Իշխող Կոմունիստական կուսակցությունն արդեն հավանություն է տվել նախագծին: Օգոստոսի 13-ից, երբ նշվում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը, և մինչև հոկտեմբերի 15-ը, փաստաթուղթը կդրվի համաժողովրդական քննարկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |