Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ23 հուլիսի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ մասին ասվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ պարոն Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Հունիսի 15-ին կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այն ժամանակ հայտարարվեց, որ ըստ նախագծի, Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |