Իլոն Մասկը սմարթֆոն կթողարկի![]() 23 հուլիսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Տեղեկություններ են հայտնվել, որ Իլոն Մասկը սմարթֆոն կթողարկի: Համացանցում հայտնվել են Իլոն Մասկի Tesla ընկերության արտադրության սմարթֆոնի առջևի և հետևի պանելների պատկերները: Սմարթֆոնի ծածկանունն է Quadra, գրում է Lenta.ru-ն GizChina-ի վրա հղումով: Սմարթֆոնի մշակման մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2017-ի նոյեմբերին: Դատելով պատկերներից՝ հեռախոսը առանց շրջանակի դիսփլեյ կունենա, որի վերին մասում հատուկ տեղ կլինի դինամիկի կամ ֆրոնտալ տեսախցիկի համար: Հետին պանելին Tesla-ի մեծ լոգոտիպը կլինի, հիմնական դինամիկն ու կրկնակի տեսախցիկի համար նախատեսված տեղերը: Ակնկալվում է, որ առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի Quadra-ի մասին՝ սմարթֆոնի բնութագրերը, վաճառքի մեկնարկն ու մոտավոր գինը: 2017-ի նոյեմբերին Tesla-ն հատուկ լիցքավորման սարք թողարկեց 3350 միլիամպեր/ժամ ծավալով: Արժեքը 45 դոլար է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |