Ցուցարարներն Ուկրաինայում մայրուղի են փակել՝ պահանջելով նորոգել ճանապարհները![]() 23 հուլիսի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ցուցարարներն Ուկրաինայի հարավում փակել են Օդեսա-Ռենի մայրուղին, Սարատա բնակավայրի մոտ: Մոտ 100 տեղաբնակ ցուցարարները բողոքում են քանդված ճանապահի դեմ, որը միացնում է Սարատի, Տարուտինի և Արցիզի շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի տվյալների, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ճանապարհները նորոգվում են մասնակիորեն և անորակ, վերանորոգումից արդեն մեկ տարի անց կրկին խորը փոսեր են հայտնվում, որոնք դժվարացնում են ճանապարհների անցանելիությունը: Ցուցարարների գլխավոր պահանջն ուղղված է տեղական իշխանություններին, որոնք պետք է ֆինանսական միջոցներ հատկացնեն ճանապարհների նորոգման համար: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են նաև, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք պահանջելու են ճանապարհների նորոգման համար պատասխանտու պաշտոնյաների հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |