Հունաստանում հրդեհների պատճառով 48 մարդ է զոհվել![]() 24 հուլիսի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Greek Reporter-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, մարդիկ փորձել են ծովին հասնել՝ փրկվելու համար կրակից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 69 մարդ հոսպիտալացվել է, շատերը ծանր վիճակում են: Հրդեհը հասել է Աթենքի և Կորինֆի միջև գտնվող մերձափնյա բնակավայրերին: Հրդեհաշիջման աշխատանքներին տասնյակ հրշեջներ են մասնակցում, սակայն ուժգին քամին խանգարում է վերահսկողության տակ վերցնել կրակը: Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում: Անտառային հրդեհները հազվադեպ չեն Հունաստանում: 2017-ին հրդեհների պատճառով մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |