Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին![]() 24 հուլիսի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նաբրանի քաղաքի հանգստի գոտիներից մեկում անցկացվող միջոցառումն ընդհատվել է ոստիկանության կողմից՝ հայկական երաժշտություն միացնելու պատճառով։ Ինչպես հայտնում է Median.az-ը, հայկական երաժշտություն միացնելու փաստը զայրացրել է քաղաքացիներին, ովքեր էլ բողոքել են ոստիկաններին։ Դեպքի վայր ժամանել է անձամբ Խուդաթի շրջանի ոստիկանության վարչության պետը։ Ոստիկանությունը շրջապատել է հանգստի կենտրոնի DJ Նագիև Աբդուլ Հալիգ օղլուին: Նագիևը, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ձերբակալվել է և բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ DJ-ի, երաժշտությունը նա վերցրել է հանգստի կենտրոնի պետի համակարգչից: Խաչմազի շրջանային դատարանի որոշմամբ Նագիևը ձերբակալվել է 10 օրով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |