ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին հանդիպել Փաշինյանին![]() 24 հուլիսի 2018 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը: Նրանք նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր, Փաշինյանը քայլեր է ձեռնարկել ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ՝ բարձրաձայնելով ԱՄՆ-ՀՀ կապերը խորացնելու իր մտադրությոան մասին: Ըստ կոնգրեսականների, հանդիպումը կնպաստի հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |