Զիդանը, Դեշամը, Գվարդիոլան և մյուսները՝ լավագույն մարզչի կոչման հավակնորդներ ըստ ՖԻՖԱ-ի24 հուլիսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հավակնում է 2018-ի լավագույն մարզչի տիտղոսին ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշի: ՖԻՖԱ-ն կազմել է 2018-ի լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը, որտեղ Դեշամից բացի ընդգրկված են Զինեդին Զիդանը («Ռեալ», այժմ՝ առանց ակումբի), Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Զլատկո Դալիչը (Խորվաթիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինեսը (Բելգիայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»), Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի հավաքական), Էրնեստո Վալվերդեն («Բարսելոնա») և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը: Տարվա լավագույն մարզչի օգտին կարելի է քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: 2017-ին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ էր ընտրվել Զինեդին Զիդանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |