Արմեն Ռուստամյան. Չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին![]() 24 հուլիսի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում է Aysor.am-ը: «Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա, երբ կհստակեցվի, ՀՅԴ գերագույն մարմինը կորոշի՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ: Ստեղծված իրավիճակը կվերլուծի Գերագույն մարմինը և որոշում կկայացնի»,- նշել է Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով` Գերագույն մարմինը պետք է մանրամասն քննարկի ու հասկանա՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով է մասնակցելու կուսակցությունը ընտրական գործընթացին։ Հուլիսի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |