Բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը. Պահանջել են թույլատրել անտառահատումները

Բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը. Պահանջել են թույլատրել անտառահատումները

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի ուշ երեկոյան լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում: Բնակիչները փակել են դեպի Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել, հայտնում է ArmLur.am-ը:

Ճանապարհ փակած գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում զբոսաշրջիկներ մնացել են ճանապարհին:

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ընդ որում, ավտոմեքենաների մեջ կան երեխաներ, մեծ թվով ուղևորներ, սակայն գյուղացիները վճռականորեն պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև հարցը չլուծվի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---