ԱՄՆ-ն կասեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային25 հուլիսի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կասեցրել է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, այդ երկրի կողմից ռուսական արտադրության Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: 90 օրում Պենտագոնը պետք է զեկույց ներկայացնի ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա գործարքի խզման ազդեցության, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների համար F-35-ի ծրագրից Թուրքիայի դուրս գալու հետևանքների վերաբերյալ, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով: Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ նախարար Ջիմ Մեթիսը կոչ էր արել կոնգրեսականներին հրաժարվել F-35 կործանիչների առաքումը Թուրքիա արգելելու մտադրությունից: Ընդհանուր առմամբ Թուրքիան 10 մլրդ դոլար պայմանագրով մտադիր էր ԱՄՆ-ից այդ դասի 100 կործանիչ ստանալ: Հունիսին Թուրքիան ստացավ հինգերորդ սերնդի F-35 Lockheed Martin առաջին 2 կործանիչը: Սենատի ընդունած օրինագիծը Պենտագոնի բյուջեի մասին արդեն իսկ նախատեսում է արգելել կործանիչների վաճառքը Թուրքիային, քանի որ թուրքերը մտադիր են Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնել ՌԴ-ից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |