ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի համար25 հուլիսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար, հայտնում էՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավոր տեղեկացնել այն մասին, որ պահանջատերը` ՃՈ ծառայությունը, հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից, որն էլ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել: Օգտվելով այդ հանգամանքից՝ Ա. Ն.-ն պարտապան Ռ. Մանուկյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված 39 կատարողական վարույթով պահանջներից հրաժարվելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում կատարել է պաշտոնեական կեղծիք. այն է՝ կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հասցեագրված, կեղծ բովանդակությամբ գրություն՝ հայտնելով, որ համապատասխան օրենքի համաձայն` հրաժարվում է պահանջներից և խնդրում է հիշյալ 39 կատարողական վարույթները կարճել: Բացի այդ, Ա. Ն.-ն, նույն եղանակով կատարել է ևս մեկ պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրված կեղծ գրություն՝ հայտնելով, որ հրաժարվում է ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով պահանջներից և խնդրում է պարտապան Ա. Հարությունյանի վերաբերյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել: Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |