ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Թրամփ-Փաշինյան հանդիպման հնարավորությունը դիտարկվում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Թրամփ-Փաշինյան հանդիպման հնարավորությունը դիտարկվում է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են հանդիպել, մինչդեռ թե ԱՄՆ նախագահի, թե ՀՀ վարչապետի օրակարգերը խիստ հագեցած են:

«Այժմ հանդիպման համար հնարավոր պատուհան են փորձում գտնել, սակայն այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ», - նշել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից:

Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---