Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել

Հունաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել

PanARMENIAN.Net - Հունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվե, հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալների, հուլիսի 25-ի 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի մի քանի տարածքներում, մասնավորապես՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Զեմենո Կիատո, Կորիթոս, Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե, Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը անցել է 70-ը, տուժել է 150-ից ավելի մարդ: Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---