Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին. նա այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականին` 5 տարի ժամկետով։ Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։

Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---