Նախարար. Ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշները Սևանում նորմայի մեջ են

Նախարար. Ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշները Սևանում նորմայի մեջ են

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է բնապահապնության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոններ գումարվել են իրար», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ջրիմուռների աճը ոչ միայն Սևանում է, այլ նաև այլ ջրավազաններում: «Մի քանի գործոն է նպաստում՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ», - ասել է նա:

Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ լայնածավալ ու հիմնական ուսումնասիրությունները կարվեն հուլիսի վերջում:

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ամբողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---