Տոնոյան. Ամառային զորակոչը կերկարացվի մինչև օգոստոսի 11-ը![]() 26 հուլիսի 2018 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 26-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է 2018-ի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: «Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականանցելու անհարժեշտությամբ», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Դավիթ Տոնոյանն ասել է, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդում զորացրումների գործընթացի վրա, վերջինս ենթակա է ավարտին հուլիսի 31-ին: Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր», որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին: Ընթերցեք նաև.Ինչպես է անցնում նորակոչիկի առաջին 3 օրը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |