Պայթյուն Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ. Տուժել է միայն սարքը պայթեցնողը26 հուլիսի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Ըստ ոստիկանության հաղորդագրության, տուժել է միայն սարքը գործի դնող 26-ամյա տղամարդը: Նա վիրավորվել է ձեռքից: Լուրջ նյութական վնաս չի հասցվել: Ըստ ոստիկանության, սարքը պայթեցնողը, որը Ներքին Մոնղոլիա շրջանից է, ինքն էր պատրաստել այն, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ դեսպանատունը հաստատել է պայթյունի փաստը: «Ըստ դեսպանատան անվտանգության աշխատակիցների, ռումբը մի մարդ է պայթեցրել: Իրենից բացի ոչ ոք չի տուժել»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: Այն կորպուսի տարածքում, որտեղ աշխատում է վիզաների բաժինը, հայտնաբերվել են պայթյունի հետքեր: Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն մեկ ժամ անց դեսպանատան փողոցն արդեն բաց էր երթևեկության համար: Ըստ Պեկինում ԱՄՆ դեսպանատան չինացի աշխատակցի, ոմն մեկը նետել է պայթուցիկը ցանկապատի վրայով դեսպանատան տարածք, սակայն աշխատակիցներից մեկն այն հետ է նետել դեպի փողոց, որտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |