Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիասթափված է» Քոնդոլիզա Ռայսի հայտարարությամբ

PanARMENIAN.Net - «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությանը, եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ հանդիսանում է երկակի չափանիշների դրսեւորում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, տպավորություն է ստեղծվում, թե Վաշինգտոնում չեն տիրապետում իրական պատկերացմանը տարածաշրջանի մասին, ինչը շատ է հիասթափեցնում` հաշվի առնելով ռազմավարական գործընկերության հարաբերություններն Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ», հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ հանդես գալով «Խաղաղության կորպուսի» վաշինգտոնյան կենտրոնակայանում, պետքարտուղար Ք.Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում, ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Ադրբեջանում եւ որոշ չափով Հայաստանում անհրաժեշտ է կարեւոր աշխատանք տանել, մոտեցնելու համար Կովկասի այդ հատվածը այն չափանիշներին, որոնց, ինչպես մենք կարծում ենք, նա ժամանակին համապատասխանել է: Դրա հետ մեկտեղ, Ք.Ռայսը նշել է, որ այն ժամանակ, երբ որոշ երկրներ առաջ են շարժվում, կան երկրներ, որոնք խրվել են սեփական խնդիրների մեջ, որոնց թվին է դասվում Ադրբեջանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---