Կենդանաբանական այգին անսահմանափակ այցելության ընտանեկան տոմս է առաջարկում օգոստոս-սեպտեմբերի համար![]() 26 հուլիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ընդառաջ գնալով բազմաթիվ խնդրանքներին՝ Կենդանաբանական այգին ընտանեկան այցերի նոր փաթեթ է նախատեսել: Միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ 2018-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Տոմսում կներառվեն ընտանիքի 2 մեծահասակ և 2 երեխա՝ այդ ամիսների անսահմանափակ այցեր, ասվում է այգու տարածած հայտարարության մեջ: Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների խմբային այցերի համար:Իսկ կրթօջախների սաների խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |