Խաչատուրովը ներկայացել է հարցաքննության Մարտի 1-ի գործով![]() 26 հուլիսի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ՀՔԾ է ներկայացել հարցաքննության, հայտնում է Aysor.am-ը: Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Խաչատուրովը մտադիր է ցուցմունք տալ հուլիսի երկրորդ կեսին: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր. «Խաչատուրովը հաստատել է, որ ծանուցագիր է ստացել Երևանում իր բնակության հասցեով ՀՀ ՀՔԾ որպես վկա կանչվելու վերաբերյալ: Նա մտադիր է ներկայանալ հուլիսի երկրորդ կեսին: Հարցաքննության կանչելը կապված է 2008-ին մարտի 1-2-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր»: Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |