ՀՔԾ. Քոչարյանը քննիչի մոտ է26 հուլիսի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է հատուկ քննչական ծառայություն. նրա հարցաքննությունը սկսվել է, PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա ասաց, որ ավելի ուշ կտրվի պաշտոնական մեկնաբանություն: Մարտի 1-ի գործով հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հուլիսի 9-ին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են հուլիսի 6-ին ժամը 14:00-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15:30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։ Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |