ՀՀ նախագահ. Պետության զարգացման տեսլական ունենալն էական է![]() 26 հուլիսի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Պետության զարգացման տեսլական ունենալն էական է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ հանդիպմանը: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Պետք է ձևավորենք ոչ միայն մեր տեսլականը, այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես և որ ուղղությամբ է զարգանալու, մենք այդ ընթացքում որտեղ ենք գտնվելու: Տեսլականին համահունչ՝ պետք է ունենանք ծրագիր, որում հստակ կնշվեն առաջընթաց ապահովող ոլորտները, և ամեն կերպ քաջալերենք դրանց զարգացումը»,- նշել է նախագահը: Ընդգծելով երիտասարդների, որպես վաղվա առաջնորդների, դերը՝ նախագահը կարևորել է նրանց ներուժը՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |