Ազգային արխիվի անվճար ծառայությունների գնացուցակ են սահմանել. Քրգործը վարույթ է ընդունվել26 հուլիսի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ և դրանք տրամադրել վճարովի հիմունքներով՝ հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հուլիսի 23-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ |