Հունաստանի իշխանությունը հրդեհների պատճառը միտումնավոր հրկիզումն են համարում![]() 27 հուլիսի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Աթենքի մատույցներում բռնկված աղետալի հրդեհները, որոնք առնվազն 82 մարդու կյանք են խլել, միտումնավոր հրկիզման հետևանք են: Հունաստանի իրավակարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ հրշեջները, վերլուծելով արբանյակային լուսանկարները և զննելով հրդեհների վայրերը, եկել են եզրակացության, որ հրդեհը փոքր ընդմիջումներով բռնկվել է միանգամից առնվազն 22 վայրում, գրում են «Վեդոմոստին» Bloomberg գործակալության վրա հղումով: «Կան հանցավոր գործունեության լուրջ վկայություններ, հետաքննություն է ընթանում»,-հայտարարել է Տոսկասը: Աթենքից դեպի արևելք ընկած տարածքներում բռնկված հրդեհներից ավելի քան 80 մարդ է զոհվել, գրեթե 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |