Մխիթարյան. «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում27 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում ավելի լավ է զգում իրեն, քան «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղում էր նախկինում: «Կյանքում պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի: Ես շատ դժվար պահ ունեցա կարիերայում, սակայն աշխատեցի անցյալում թողնել այն: Գուցե ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես կցանկանայի, սակայն կյանքը շարունակվում է»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է Soccer.ru-ն: Ըստ նրա, «Արսենալը» միշտ հարձակողական ֆուտբոլ է խաղացել: «Ժոզե Մոուրինյոյի օրոք թիմն այլ կերպ է խաղում: Ես ոչ ոքի չեմ ցանկանում քննադատել, դրանք տարբեր փիլիսոփայություններ են: Ուղղակի ուզում եմ ասել, որ «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում: Այստեղ այլ փիլիսոփայություն է, այլ խաղաոճ և ակումբն էլ ուրիշ է»,-ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ից «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին, Ալեքսիս Սանչեսի փոխարեն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |