Telegram-ն օգտատերերի նույնականացման նոր Passport գործառույթ է գործարկում27 հուլիսի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը հայտարարել է օգտատերերի նույնականացման նոր գործառույթի՝ Telegram Passport-ի գործարկման մասին: Դա ծառայություններում օգտատերերի նույնականացման միակ միջոցն է: Գործառույթը թույլ է տալիս մեկ անգամ ներբեռնել փաստաթղթերը մեսենջերի միջոցով, իսկ հետո կիսել իր տվյալները ծառայությունների հետ, որոնք պահանջում են հաստատել անձը: Նախկինում նույն փաստաթղթերը յուրաքանչյոր նոր հավելվածի համար պետք էր առանձին ներբեռնել, գրում է Telegram-ը: Անձը հաստատող բոլոր փաստաթղթերը պահվելու են Telegram-ի ամպում և պաշտպանված են լինելու ծածկագրով, խոստանում է Telegram-ը: Մեսենջերին դրանք հասանելի չեն լինի՝ երբ օգտատերը կիսվում է իր տվյալնելով, դրանք անմիջապես հայտնվում են հասցեատիրոջ մոտ, գրում է «Վեդոմոստին»: Telegram Passport-ը կարող է հավաքագրել անձնագրերը, արտասահմանյան անձնագրերը, վարորդական իրավունքները, կոմունալ հաշվիները, բանկային հաշիվների մասին տեղեկանքները և այլ փաստաթղթեր, ինչպես նաև խնդրել օգտատերին լուսանկարվել: Telegram-ն արդեն առաջարկում է փորձել նոր գործառույթը ePayments.com-ում՝ բրիտանական վճարային համակարգում, որն աշխատում է նաև Ռուսաստանում: ePayments.com կայքում հատուկ կոճակ կա՝ գրանցում Telegram-ով, որը սեղմելիս ծառայությունը տեղափոխում է օգտատերին մեսենջեր, իսկ վերջինս հայտնում է, որ EpaymentsKYCBot-ը օգտատերի անձնական տվյալներն է պահաջում նրան իր ծառայություններում գրանցելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |