Փաստաբան. Խաչատուրովի համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում27 հուլիսի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը կքննի ժամը 18-ին, նիստը հետաձգվել է: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանում աշխատող լրագրողներին հայտնել է, որ նիստն ընդմիջվել է մեղադրանքին ծանոթանալու, ինչպես նաև պաշտպանության իրավունքը պաշտպանելու համար: «Մինչ այս պահը իմ պաշտպանյալին չեն պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը: Իր համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում: Դրանից հետո միայն կկարողանամ հարցերին պատասխանել ու մեկնաբանություն տալ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ հոդվածը, որին հղում է արել ՀՔԾ-ն, ուժի մեջ է մտել 2009-ի մարտին: «Դիրքորոշում ունեմ, որն այս պահին չեմ ասի, կներկայացնեմ դատարանում»,-ասել է Պողոսյանը: Փաստաբանն ասել է, որ հուլիսի 27-ին Խաչատուրովի գործով երկու նիստ է տեղի ունեցել, 11:30-ի նիստին իր պաշտպանյալը ներկա չի եղել, քանի որ ծանուցված չի եղել, իսկ ժամը 15-ի նիստին ներկայացել է: Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է հուլիսի 27-ին:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կայազորի պետն էր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |