Ադրբեջանցի զինվոր է սպանվել. Երկրի ՊՆ չի մեկնաբանում

Ադրբեջանցի զինվոր է սպանվել. Երկրի ՊՆ չի մեկնաբանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, Բեյլագանի շրջանի բնակիչ 1999 թվականին ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը: Այս մասին ադրբեջանական Meydan TV-ին հայտնել են զինծառայողի հարազատները:

Նշվում է, որ ըստ հարազատների, զինծառայողը մահացել է հայկական կողմի կրակից: Սակայն լրատվամիջոցին մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Մամմեդովին սպանել է ծառայակիցը՝ գաղտնաբառը չիմանալու պատճառով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի հրապարակել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---