Չարաշահումներ՝ Մասիսի սոց.աջակցության գործակալությունում . Քրգործ է հարուցվել

Չարաշահումներ՝ Մասիսի սոց.աջակցության գործակալությունում . Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Նշվում է, որ դատախազություն է ստացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպասի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի չափերով գումարներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---