Սլավոնական ծագումով կնոջը թույլ չեն տվել մուտքը Բաքու «հայկական» արտաքինի պատճառով![]() 28 հուլիսի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Սլավոնական ծագումով կնոջը թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան «հայկական» արտաքինի պատճառով: Այդ մասին պատմել է հայտնի բլոգեր Լենա Միրոն՝ հավելելով, որ Բաքվում որոշել են, որ իր ընկերուհին հայուհու է նման: «Ընկերուհուս՝ խոշոր աչքերով սևահերի, հետ են ուղարկել Բավքի օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնից: Նա Ադրբեջան էր մեկնել տեսարժան վայրեր այցելելու՝ զբոսնելու, հյուրանոցներում ու ռեստորաններում գումար ծախսելու: Բայց, պարզվեց, որ նրա գումարները պետք չեն ադրբեջանցիներին: Ինչո՞ւ: Շատ ծիծաղելի է, բայց ադրբեջանցի սահմանապահների մի ամբողջ կոնսիլիում որոշում էր՝ նման է ընկերուհիս հայուհու, թե ոչ: Ի վերջո որոշեցին, որ նման է: Շնորհակալություն, որ բանտ չեն նստեցրել»,-գրել է բլոգերը: Ըստ Միրոյի, մեծ աչքերից և սև մազերից բացի, նրա ընկերուհու արտաքինում ոչ մի հայկական բան չկա՝ նա սլավոնական ծագում ունի, ծնողները Լեհաստանից են և Բելառուսից: «Երեխան էլ է հայի նման»,-հայտարարել են զգոն ադրբեջանցի սահմանապահները՝ նայելով ընկերուհուս կապույտաչյա դստերը, որի հայրը գերմանացի է: «Ո՞վ կարող է Բաքվում երաշխավորել, որ դուք հայ չեք»: Այդպես 3 ժամ տանջել են ընկերուհուս, բայց այդպես էլ թույլ չեն տվել մուտքն Ադրբեջան»,-գրել է բլոգերը: Միրոն նշել է, որ հայկական ծագումով կամ հայկական ազգանուն ունեցող մարդկանց թույլ չեն տալիս մուտքն Ադրբեջան: Միրոն որպես օրինակ նշել է երգչուհի Զառա Մգոյանի հետ կապված պատմությունը, որին հրավիրել էին Բաքվում կայանալիք փառատոնին: «Ադրբեջանցիները վրդովված են: Նախ ազգանունն է հայկական: Հետո ինչ, որ եզդի է, ոչ թե հայ: Թքած, որ Ռուսաստանում է ծնվել: Եվ հետո՝ հայկական երգ ունի երգացանկում: Բաքվեցի հանդիսատեսը խոստանում է բոյկոտել Զառայի համերգը: Իսկ ես կարծում եմ, որ սահմանապահներն ընդհանրապես կարող է թույլ չտան նրան մուտք գործել երկիր: Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ հայերն անցանկալի անձինք են»,-նշել է Միրոն: Բլոգերին զարմացնում է այդ երևույթը: «Ոչ, ոչ, ես իհարկե հիշում եմ Լեռնային Ղարաբաղի մասին, երբ փոքր Հայաստանը հաղթեց մեծ Ադրբեջանին: Վիրավորական է երևի, բայց դա քաղաքական գործիչների խաղերն են, որոնցից տուժել են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև հայերը: Հասարակ ժողովո՞ւրդն ինչու է այդքան չարացած: Գուցե բավակա՞ն է արդեն այդպես վարվել: Ի՞նչ եք կարծու»,-գրել է Միրոն: Ընթերցեք նաև.Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու՝ սկանդալի պատճառ ադրբեջանցի օգտատերերի շրջանում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |