Փաշինյան. Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ

Փաշինյան. Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անձնական հանդիպման ընթացքում: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում:

«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով»,-ասել է վարչապետը:

Ըստ նրա, բանակացությունները հնարավոր են բացառապես խաղաղ մթնոլորտի պայմաններում: «Մենք ունենք հակամարտությունը կարգավորելու իրական կամք և իրական ցանկություն: Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն, ես պնդում եմ, որ մենք ոչինչ չենք անելու ահաբեկման մթնոլորտում: Կարևոր է խաղաղության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Բաքուն գիտակցաբար է սրում իրավիճակն Արցախի Հանրապետության շուրջ: Ըստ նրա, այդպիսով Ալիևի կառավարությունը շեղում է ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

Ավելի վաղ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները թույլ չտալու համար նոր սրացում տարածաշրջանում և զերծ պահելու համար Ադրբեջանին ՀՀ և Արցախի վրա հարձակվելուց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---