«Երևանի առաջարկը զարմացնում է ոչ պրոֆեսիոնալիզմով»․ ՌԴ պետական լրատվական գործակալություն![]() 28 հուլիսի 2018 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղվելով կոշտ արձագանք է տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։ «ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։ Լսել նման առաջարկներ հայտապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում փոփոխությունները չեն ազդել արտաքին-քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս ներկայացրել էր ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունն ու, կարևորը, փայլուն գիտի ընթացակարգը, համաձայն որի հենց ՀՀ-ն պիտի մեկնարկի իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը», - ասել է պետական գործակալության աղբյուրը։ «Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այժմ իրենց չի բավարարում, ՀՀԿ-ից ՀԱՊԿ պիտի համապատասխան գրավոր ծանուցում ներկայացվի, ինչից հետո կմեկնարկի ոչ թե «գլխավոր քարտուղարի փոփոխության», այլ իր լիազորությունների դադարեցման գործընթացը», - նշվում է հրապարակման մեջ։ Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |