Տանկային բիաթլոնում հայ տանկիստները խմբում ելույթը 1-ինն են ավարտել30 հուլիսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Բանակային միջազգային խաղերի շրջանակում Ռուսաստանում մեկնարկած տանկային բիաթլոնում Հայաստանի թիմն իր խմբում ելույթն առաջին տեղով է ավարտել ՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Տանկային բիաթլոնն անցկացվում է ռուսական Ալաբինո զորավարժարանում: Այս տարի բիաթլոնին մասնակցում է նաև Ադրբեջանը: Տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնում են ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը: «Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- ասվում է գրառման մեջ: Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ: Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |