Փաստաբան. Քննիչները շատ պրոֆեսիոնալ են գործել` Քոչարյանի հանդեպ քրեաիրավական խախտում չկա (վիդեո) 30 հուլիսի 2018 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մարտ 1 -ի 9 զոհի հարազատների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման եթերում ասել է, որ գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննության կանչելու, ապա մեղադրանք առաջադրելու և կալանավորելու գործընթացում քրեաիրավական խախտում չկա: «Խախտում կլիներ, եթե հակառակը լիներ, այսինքն՝ նրան հարցաքննեին որպես վկա, այն դեպքում, երբ մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր կային: Քննիչները շատ պրոֆեսիոնալ են գործել», - ասել է Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ իշխանության իրականացման կարգի դեմ ոտնձգությունների դեպքում պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը չի գործում: «Սահմանդրական կարգի տապալման դեպքում՝ մեղադրանք, որը ներկայացված է Քոչարյանին, անձեռնմխելիություն չի կարող գործել: Նման մեղադրանքի դեպքում ոչ մի իմունիտետ չի գործում», - ասել է նա: Գրիգորյանը, անդրադառնալով 0038 գաղտնի հրամանին, ասել է, որ մինչև Թավշյա հեղափոխությունը դատախազության ներկայացուցիչը հայտարարել էր, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, մինչդեռ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարության փոփոխությունից անմիջապես հետո այս հրամանը գործով դարձել է քննության առարկա: «Այնքանով, որքանով կարելի է դատել հրապարակային աղբյուրներից, այդ հրամանը պատկանում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լայնածավալ զորաշարժին և վերաբերում է զինված ուժերին քաղաքական իրողությունների կոնտեքստ բերելուն», - ասել է նա՝ հավելելով, որ արդեն իսկ երևում է՝ փաստաթուղթը շատ հարցերի պատասխան է տալու: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը: Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |