Օգոստոսի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով30 հուլիսի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի տարածքում արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ըստ նրա, օգոստոսի 1-ից հանրապետության տարածքում օդերևութաբանական իրավիճակը աստիճանաբար կփոխվի։ Սև ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող ցուրտ մթնոլորտային ճակատը օգոստոսի 1-2-ին հիմնականում կազդի Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիների ու Գեղարքունիքի մարզերի վրա, որտեղ երեկոյան ժամերին կտեղան ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ օգոստոսի 3-4-ին այն կտեղաշարժվի դեպի հարավ-արևելք, իր ազդեցության գոտում ընգրկելով հանրպետության ողջ տարածքը, ինչի արդյունքում գիշերային ժամերին և երեկոյան անձրև և ամպրոպ պետք է սպասել Հայաստանի բոլոր մարզերում։ Ինչպես հայտնել է Սուրենյանը, օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերում, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։ Օգոստոսի 3-4-ին հանրապետության ամենաշոգ հատվածներում, Արարատում, Արմավիրում և Երևանում ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը չի գերազանցի +32․․․+34 աստիճանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |