ՌԴ կալանավայրում դաժանաբար խոշտանգել և սպանել են Գոռ Հովակիմյանին30 հուլիսի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կալանավայրերից մեկում դաժանաբար խոշտանգվել և սպանվել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը, սակայն քրգործ չի հարուցվել, իսկ կալանավայրի ղեկավարությունը փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը: Այդ մասին ռուսական «Նովայա գազետա» պարբերականին է գրել մահացածի քույրը՝ Անի Սիմոնյանը: Գոռ Հովակիմյանը պատիժը կրել է Վլադիմիրի շրջանի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում, Մելեխովո ավանում: Գաղութի ղեկավարությունը թաքցրել է մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, իսկ մահվան իրական պատճառը չբացահայտվի: «Մենք Մոսկվայում ենք ապրում, հնարավորություն չի եղել հաճախ այցելել եղբորս: Երկար ժամանակ տեղեկություն չկար նրանից, սովորաբար եղբայրս ամիսը մեկ անգամ զանգահարում էր, իսկ հիմա զանգ չկար: Մենք շատ անհանգիստ էինք: Մորս մոտ խուճապ սկսվեց, նա կանխազգացում ուներ: Հուլիսի 11-ին մենք զանգահարեցինք գաղութ՝ մեզ ասացին, որ նա ողջ առողջ է: Բայց մայրս շատ անհանգիստ էր և առավոտյան մյուս եղբորս հետ գնաց գաղութ, տեսակցություն խնդրելու: Եվ այդ ժամանակ միայն նրանց հայտնեցին, որ Գոռը մահացել է դեռևս հուլիսի 6-ին, իսկ նրանք չեն հայտնել հարազատներին»,-ասվում է Անի Սիմոնյանի նամակում: Այն օրը, երբ հարազատները մեկնել են գաղութ, վերջինն էր, երբ կարելի էր վերցնել դին, քանի որ եթե մահից 7 օր է անցնում, իսկ դին չեն պահանջում, հուղարկավորում են գաղութում: Հարազատներին ասել են, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ ոչ մի կրիմինալ չկա, Գոռը մահացել է բնական մահով: Սակայն հարազատները քաղաքային դիահերձարանում կարողացել են նկարահնել մարմինը՝ ոտքերի և ձեռքերի կոտրված մատներով, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքերով՝ մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել: Դիահերձման արձանագրության պատճենը հարազատներին չեն տվել, ասել են, որ դատախազն ու դատական փորձագետը ստորագրել են, իսկ որպես մահվան պատճառ նշված է երկկողմ թոքաբորբը: Գոռ Հովակիմյանը դատապարտված է եղել 8 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրում էր այդ կալանավայրում արդեն 4 տարի, որի ընթացքում նրան միայն մեկ անգամ են թույլատրել տեսակցել հարազատների հետ՝ Գոռը բողոքել է պահման պայմաններից, ասել, որ իրեն մեկուսարանում են պահում և ծեծում են, քանի որ չի գործակցում գաղութի ղեկավարության հետ: Հովակիմյանը դատապարտված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն երբեք չի ճանաչել իր մեղքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |