ՍԱՊԾ աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա միջինը 10%-ով30 հուլիսի 2018 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նախագածով առաջարկվում է միջինը 10%-ով բարձրացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակիցների աշխատավարձը, նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով առաջարկվում է արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող յուրաքանչյուր սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար գանձել վճար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Գանձվող գումարը վճարվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին: «Յուրաքանչյուր ամիս տեսչական մարմնի կողմից միջինը տրամադրվում է 150 սերտիֆիկատ և հավաստագիր: Առաջարկվող կարգավորման նպատակն է պարգևատրումների միջոցներով բարձրացնել տեսչական մարմնի աշխատողների աշխատավարձները, ինչպես նաև ապահովել համակարգի զարգացման համար միջոցների հատկացումները: Արդյունքում, առանց պետական բյուջեից միջոցների հատկացման, կգրանցվի տեսչական մարմնի աշխատողների աշխատակիցների բարձրացում, ինչպես նաև համակարգի պահպանման համար ավելի շատ միջոցների կհատկացվեն», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |