Սոչիում հրդեհից 8 մարդ է զոհվել, մեկը ՀՀ քաղաքացի է

Սոչիում հրդեհից 8 մարդ է զոհվել, մեկը ՀՀ քաղաքացի է

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Սոչիի Ադլերի շրջանի տներից մեկում, 8 մարդ է զոհվել, կան նաև տուժածներ: Ինչպես հայտնել է ՌԴ Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժնի ղեկավար Եվգենի Կլեպիկովը, նրանք ապրում էին կիսակառույց շինությունում, մի քանիսը տան տիրոջ հյուրերն էին Հայաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին հաստատել է, որ Սոչիում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա՝ Նիրվարդ Ստեփանի Հարությունյանը (ծնված 1950 թ.):

Ըստ ԱԻՆ-ի, հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:

Պատահարի վայրում աշխատել է ավելի քան 60 հրշեջ և 19 միավոր տեխնիկա: Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

«Շինությունը, որտեղ բռնկվել է հրդեհը, ինքնակամ էր կառուցված, այնտեղ փոքր սրճարան էր գործում և կից մետաղական կոնստրուկցիաներից շինություն կար: Սրճարանում բռնկված հրդեհը տարածվել է նաև շինության վրա: Դա ոչ տուն էր, ոչ էլ հյուրանոց, ուղղակի մարդիկ այնտեղ ապրում էին...Զոհվածները բանվորներ չեն, այլ սրճարանի աշխատակիցներն են, հավանաբար: Կեսը՝ տան տիրոջ հյուրերն են Հայաստանից, ընկերներ, բարեկամներ»,-ասել է Կլեպիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հետևում է իրավիճակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---