Վրաստանում օրինականացրել են մարիխուանան![]() 30 հուլիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանն օրինականացրել է երկրում մարիխուանայի օգտագործումը: Հուլիսի 30-ին հրապարակվել է 3 ամիս քննվող գործի վերաբերյալ որոշումը, հայտնում է «Գիրչի» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում: Դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարում են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Նրանք հայցով պահանջել են, որպեսզի բոլոր պատժամիջոցներն առանց բժշկի նշանակման մարիխուանա օգտագործելու համար համարվեն ոչ սահմանադրական: Ըստ կուսակցության առաջնորդների, մարիխուանայի օգտագործումը չի սպառնում որևէ արժեքավոր հանրային շահի, իսկ պատիժը մարիխուանա օգտագործողների դեմ միայն բարոյական փաստարկներից ելնելով, հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, և համապատասխանաբար, հակասում է Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին: Ըստ դատարանի որոշման, մարիխուանայի օգտագործումը պատժելի է համարվում միայն այն դեպքում, եթե վտանգ է պարունակում երրորդ անձի համար, մասնավորապես, ուսհաստատություններում, տրանսպորտում և մարդկանց կուտակումների վայրերում օգտագործելու դեպքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |