Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում փառատոնի ժամանակ ադրբեջանցիները շշեր եւ քարեր են նետել հայ ուսանողների վրա

PanARMENIAN.Net - Ամեն տարի մայիսի 1-ին Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանում «Հարավ-Արեւմուտք մոլորակ» Ժողովրդների բարեկամության փառատոն է տեղի ունենում, որտեղ համալսարանի տարբեր հայրենակցական միությունների ներկայացուցիչները ներկայցնում են իրենց ժողովրդների մշակույթը: Այս միջոցառումը եւս այդ սցենարով էր ընթանում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին այն պահին, երբ բեմի վրա հայ հայրենակցական միության համույթն էր, հանդիսատեսների շարքերից նրանց վրա շշեր նետվեցին: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները հեռացրել են օրինախախտներին բեմից: Դրանք ադրբեջանցի եւ թուրք երիտասարդներ էին: Սակայն մի քանի րոպեից միջադեպը կրկնվեց, սակայն շշեր նետվեցին արդեն բեմի առջեւ կանգնած հայ ուսանողների վրա, որոնք աջակցում էին ելույթ ունեցողներին: Արդյունքում տուժել է մի հայ ուսանողուհի, որի դեմքին է կպել շիշը: Դրան հետեւել են պատասխան գործողություններ: Միլիցիայի աշխատակիցները սկսել են ազատել համալսարանի առջեւի հրապարակը, դուրս բերելով հանդիսատեսին համալսարանի տարածքից: Առաջին հերթին հրապարակից դուրս են բերվել ադրբեջանա-թուրքական խումբն ու հայ հանդիսատեսներին: Շղթա կազմելով` նրանց դուրս են բերել մետրոյի կողմը, բաժանելով երկու խմբերի` նրանց միջեւ միլիցիայի աշխատակիցներ էին: Այժմ էլ հայերի կողմը շշեր, քարեր եւ փայտեր են նետվել: Մետրոյի մոտ միջադեպի մասնակիցներին ցրել են: Տուժած աղջիկը գտնվում է հիվանդանոցում: Մի քանի հոգու ձերբակալել են, այդ թվում անչափահասների, սակայն շուտով նրանց բաց են թողել:



«Չգիտես ինչու միլիցիան ողջ օրվա ընթացքում առգրավում էր հայերի մեծ դրոշները, նեղություն չտալով ադրբեջանցիներին: Միլիցիան բազմամարդ էր, 400-500 հոգի, գումարած հատուկ ջոկատայինները: Կռվի պահին ադրբեջանցիները համալսարանի տարածքում ավելի շատ էին, դա նման էր ծրագրված ակցիայի: Սադրանքների փորձերը շատ էին, սակայն հայերը միայն վերջում չդիմացան: «Քարեր նետելուց» մեկ ժամ անց համալսարանի առջեւի հրապարակում արդեն ոչ ոք չկար, բոլորին այնտեղից դուրս էին բերել, ուղեկցել մինչեւ մետրո»,-պատմել է PanARMENIAN.Net ի թղթակցին իրադարձությունների ականատեսը:



Ըստ ադրբեջանական կողմի վարկածի, ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական համույթը կատարել է հայկական ժողովրդական երգ, որն ադրբեջանցիներն իրենցն են համարում: Դրան անմիջապես «արձագանքել են» ադրբեջանցի ուսանողները, որոնց «Ադրբեջան» վրանը գտնվում էր անմիջապես բեմի հարեւանությամբ: Ծածանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները` ադրբեջանցիները սկսել են վանկարկել «Ադրբեջան»:



Հիշեցնենք, որ անցյալ տարի փառատոնին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---