Հինգ տարում ՀՀ քաղաքացիները Վրաստանում մոտ 1700 անշարժ գույք են գնել![]() 30 հուլիսի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - 2012-2016 թվականներին Վրաստանում անշարժ գույք գնած արտասահմանցիների 5%-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիները 1700 անշարժ գույք են գնել: Նույնքան՝ 5% է կազմել նաև Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից գնված անշարժ գույքը: Նույն ժամանակահատվածում Վրաստանում արտասահմանցիների կողմից ընդհանուր առմամբ 34.024 անշարժ գույք է գնվել, որից միայն 53%-ը ռուսաստանցիների կողմից: Նշվում է, որ 2018-ին Վրաստանում անշարժ գույք գնող Թուրքիայի, Իրանի, Իրաքի և այլ երկրների քաղաքացիների թվի աճ է գրանցվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |