ՀՀ դեսպանատունը ՌԴ-ից պահանջել է պարզաբանել կալանավայրում ՀՀ քաղաքացու մահը![]() 31 հուլիսի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Վլադիմիրի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ դեսպանությունը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կալանավայրերից մեկում դաժանաբար խոշտանգվել և սպանվել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը, սակայն քրգործ չի հարուցվել, իսկ կալանավայրի ղեկավարությունը փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը: Այդ մասին ռուսական «Նովայա գազետա» պարբերականին է գրել մահացածի քույրը՝ Անի Սիմոնյանը: «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում »,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Գաղութի ղեկավարությունը թաքցրել է մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, իսկ մահվան իրական պատճառը չբացահայտվի: Այն օրը, երբ հարազատները մեկնել են գաղութ, վերջինն էր, երբ կարելի էր վերցնել դին, քանի որ եթե մահից 7 օր է անցնում, իսկ դին չեն պահանջում, հուղարկավորում են գաղութում: Հարազատներին ասել են, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ ոչ մի կրիմինալ չկա, Գոռը մահացել է բնական մահով:Սակայն հարազատները քաղաքային դիահերձարանում կարողացել են նկարահնել մարմինը՝ ոտքերի և ձեռքերի կոտրված մատներով, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքերով՝ մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |