Ֆրանսիայի դպրոցներում արգելել են օգտվել բջջայիններից![]() 31 հուլիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 30-ին օրենք է ընդունել, որով 3-15 տարեկան աշակերտներին արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին միացող այլ սարքերից՝ պլանշետներից և «խելացի ժամացույցներից», նախապատրաստական, տարրական և միջին դպրոցներում: Փաստաթղթին հավանություն են տվել իշխող «Հանրապետությունը երթում», ազատականները «Ժողովրդավարական շարժումից» և կենտրոնամետները «Ժողովրդավարների և անկախների միությունից»: Հանրապետականները, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության և «Անհնազանդ Ֆրանսիայի» անդամները ձեռնպահ են մնացել՝ քննադատելով օրինագիծը, գրում է Deutsche Welle-ն: Այս նախաձեռնությունը նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից էր: Արգելքը չի տարածվում վարժարանների վրա, որը Ֆրանսիայում միջին կրթության վերջին աստիճանն է: Այդ ուսումնական հաստատությունները կարող են ինքնուրույն արգելք սահմանել, սակայն օրենսդրորեն պարտավոր չեն: Սարքերը թույլատրվում է օգտագործել ուսուցման նպատակով: Բացի այդ, նոր կանոնները չեն տարածվում սահմանափակ հնարավորություններով երեխաների վրա: 2010-ից Ֆրանսիայում օրենքով արգելվում է բջջայինների օգտագործումը դասի ժամանակ: Ըստ նոր օրենքի, հեռախոսներն արգելված կլինեն դպրոցի ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքում դասերի ժամին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |