WhatsApp-ում խմբային զանգերի գործառույթ է ավելացել![]() 31 հուլիսի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերում հուլիսի 30-ից հասանելի են խմբային աուդիո- և տեսազանգերը: Այդ մասին ասվում է ընկերության կորպորատիվ բլոգում: Խմբային զանգին կարող է մինչև 4 մարդ մասնակցել: Դրա համար սկզբից անհրաժեշտ է զանգահարել նրանցից մեկին, իսկ հետո խոսակցությանը միացնել մյուս օգտատերերին էկրանի վերին աջ անկյունի կոճակի միջոցով, գրում է «Վեդոմոստին»: Նոր գործառույթը հասանելի է մեսենջերի iOS-ի և Android-ի համար վերջին թարմացման մեջ: Խմբային զանգերը, ինչպես և սովորականները, ամբողջության կծածկագրվեն: Մեսենջերի փորձագետները կարծում են, որ իրենց օգտատերերն օրական ավելի քան 2 մլրդ րոպե են ծախսում զանգերի վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |