ԱԳՆ. Աշխատում ենք Փաշինյան-Թրամփ հանդիպման ուղղությամբ![]() 31 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, լրագրոգների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Եթե մենք հաստատենք, որ Փաշինյանը մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի խորհրդի նիստին, այդ շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում»,- ասել է Բալայանը՝ նշելով, որ, թեև, վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն այն պետք է կազմակերպվի բովանդակային քննարկում անցկացնելու հնարավորության դեպքում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է: Ավելի վաղ,ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |