Կոբզոնի վիճակը կայուն է![]() 31 հուլիսի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի վիճակը կայուն է, դեպի վատը փոփոխություններ չկան: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Վարվարա Վինոգրադովան, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ նա հոսպիտալացվել է, նույնիսկ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ նա կոմայի մեջ է, ինչը հետո հերքվեց: Ինչպես պատմել է Կոբզոնի կինը՝ Նելլին, հիվանդանոցում նրան այցելել է երգչի առաջին կինը՝ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: «Նա ժպտաց, երբ տեսավ Տերեշկովային: Նա շատ գոհ էր...Ալեքսեյ Լեոնովից էլ մեզ են հասնում բարեմաղթանքներ»,-ասել է նա: Լուրջ առողջական խնդիրներ Կոբզոնի մոտ ի հայտ եկան 2001-ին: 2004-ին երգչի մոտ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերվեց, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է: Կոբզոնն արդեն մեկ շաբաթ է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Հարազատները պնդում են, որ դա պլանային հոսպիտալացում է, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրա վիճակը շատ ծանր է և նա վերակենդանացման բաժանմունքում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |