Երևանում Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական կենտրոն է բացվել![]() 31 հուլիսի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը: Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը և շրջայց կատարել տարածքում: Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով:Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն ղեկավարության հետ, նա կհյուրընկալվի նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ընթերցեք նաև.Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի պուրակում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |